Ցերցվաձե. Կորոնավիրուսի համաճարակը Վրաստանում կնվազի մայիսի վերջին
Վրաստանին հաջողվել է կանխել համաճարակի արագ աճը, սակայն դա չի նշանակում, որ երկիրը հասել է գագաթնակետին, և առաջիկա օրերին վարակակիրների թիվը կսկսի նվազել: Jnews-իհաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն:
Անցած շաբաթ Հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարել էր, որ Վրաստանն արդեն գտնվում է կորոնավիրուսային հիվանդության պիկում, և այժմ նրանց հիմնական խնդիրն է համաճարակը սարահարթային հասցնելը: Ցերցվաձեն, ով COVID-19-ի կլինիկական հսկողության խմբի ղեկավարն է, չի կիսում այս գնահատականը:
«Գլխավորն այն է, որ մենք թույլ չենք տվել համաճարակի ողբերգական աճը… Անձամբ ես չեմ կարծում, որ մենք հիվանդության գագաթնակետին ենք հասել և վաղը թվերը կսկսեն նվազել: Այնունամենայնիվ, ես գիտեմ, որ իմ որոշ գործընկերներ այլ կարծիքի են»,- ասել է Ցերվաձեն:
Պրոֆեսորի կարծիքով, համաճարակը Վրաստանում գագաթնակետին կհասնի մեկ շաբաթ անց և կսկսի նվազել մայիսի վերջ: Նա նաև ընդգծել է, որ սա իր անձնական կարծիքն է:
«Մտածում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում թվերը կաճեն, բայց դա կլինի օրական մի քանի տասնյակ, ոչ թե մի քանի հարյուր: Այնուհետև մենք կհասնենք գագաթնակետին… Ենթադրաբար, այն կտևի մեկ, երկու, երեք շաբաթ, և հետո համաճարակը պետք է իջնի», – ավելացրել է նա:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մինչև ապրիլի 30-ը հաստատված դեպքերի քանակը 539 է, որոնցից առողջացել է 178 պացիենտ, 6 մարդ մահացել է: Վերջին մեկ օրում Վրաստանում COVID-19-ի ևս 22 նոր դեպք է գրանցվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն առաջիններից մեկը կարող է բացվել զբոսաշրջիկների համար․ նախարար
- Մինչ այժմ Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 539 դեպք
- Վրաստանում չորս խոշոր քաղաքների ելումուտը կրկին արգելվում է
- Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 517 է
- Միավորումից 1 տարի անց Վրաստանն առանձնացնում է կրթության և մշակույթի նախարարությունները
- Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկել
- Վրաստանն իր օտարերկրացի հյուրերին կպարտադրի ապահովագրել մեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան