ԱՀԿ-ն տվյալներ է հավաքում երեխաների մոտ անսովոր հիվանդության զարգացման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևելու է երեխաների շրջանում հազվադեպ հանդիպող հիվանդության բռնկմանը, որը հնարավոր է կապված է կորոնավիրուսի հետ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին։
Այսպես, ամբողջ աշխարհում արձանագրվել է հիվանդության շուրջ 100 դեպք, որոնք բացահայտվել են ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում։
Ողջ աշխարհից բժիշկները հայտարարում են, որ երեխաներն ինտենսիվ թերապիայի բաժանմունք են ընդունվել Կավասակի հիվանդության ախտանիշներով, դրանք ենք՝ բորբոքումները, որոնք ազդում են արյան անոթների, սրտի և այլ օրգանների վրա, և թունավոր ցնցումների համախտանիշը, որը դրսևորվում է մարսողական համակարգի խախտումով և տենդով։
Որոշ հիվանդ երեխաների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, նաև եղել է հակառակ արդյունք։
ԱՀԿ բժիշկ Մարիա վան Կերխոուվը դիմել է ամբող աշխարհի բժիշկներին՝ խնդրելով պատրաստ լինել նման հիվանդության հետ բախվելուն, նաև ընդգծել է, որ հիվանդության վերաբերյալ տվյալներ կհավաքվեն, որոնք կվերլուծվեն ԱՀԿ-ի կողմից բուժման ռազմավարություն մշակելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Համաճարակի ընթացքում մի մոռացեք ճաղերի ետևում գտնվողներին․ ԵԱՀԿ ԽՎ
- ԱՀԿ-ն գնահատել է տարբեր երկրներում մեկուսացման ռեժիմ մտցնելը
- Նյու-Յորքի բնակիչները դատի են տվել ԱՀԿ-ին
- ԱՀԿ. Երկրներում սահմանափակումների մեղմացումը չի նշանակում համավարակի ավարտ
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- ԴԱՀԿ. Արգելանք չի կիրառվի սոցաջակցության դրամական միջոցների վրա
- ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
- ԱՀԿ. Աշխարհում շուրջ 6 միլիոն բուժքույր պակասում է