Ֆեյսբուքը կանխատեսածից վատ արդյունք է գրանցել
Facebook Inc-ն առաջին եռամսյակի տվյալներով, կրկնակի ավելացրել է մաքուր եկամուտները, բայց ակնկալած արդյունքն ավելի շատ է եղել։
news.ru-ն, հղում անելով FactSet-ին, գրում է, որ 2020 թ. առաջին երեք ամիսներին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 4,902 միլիարդ դոլար կամ 1,71 դոլար ակցիայի հաշվով։
Ընկերության հաղորդագրության համաձայն, նախորդ տարի ցուցանիշը եղել էր՝ համապատասխանաբար 2,429 միլիարդ դոլար կամ 0,85։
Մարտի 16-ին համաշխարհային ֆոնդային բորսաների կտրուկ անկումից հետո Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել էր 8,8 միլիարդ դոլար: