Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։ Անդրանիկը զոհվել է Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարևոր նշանակություն ունեցող Մարտակերտի ուղղությամբ գտնվող մարտական հենակետում կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վեց զինվորների հետ ժամեր շարունակ մարտնչել է թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, դիմակայել ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվել են Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ասել էր, որ 116 դիրքի չորս հերոսներին եղբայրներ է համարում, որոնք մի քանի ժամ պայքարել են, իրար թև ու թիկունք եղել, պահել են այն հողը, այն դիրքը որն իրենց էր վստահված. «Իրենց պատգամը մեկն է՝ այն հաղթանակը, որը ձեռք բերեցին իրենց կյանքի գնով, տեր կագնենք: Մենք պարտավոր ենք տեր կանգնել։
Յոթ հոգով կարողացել են երկու անգամ հետ շպրտել հակառակորդին: Ուրֆանյանը խոցել է հակառակորդի տանկն ու ականազերծող զրահամեքենան, կռվել են թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Տղաները պատմում են, որ երկրորդ գրոհի ժամանակ, ձախ կողմի խրամաբջիջից լսվել է Ուրֆանյանի ձայնը, թե՝ «ապրես Անդո ջան, ցավդ տանեմ, հալալ ա, էդպես պահի»: Չորսով իսկապես մեծ գործ են արել ու պատահական չէ, որ այսօր նրանց՝ չորս եղբայրներին համարում են Մարտակերտի փրկիչներ: Նրանք պահել են դիրքը, իրենց վստահված պաշտպանական բնագիծը, ազերիների առաջ փակել են Մարտակերտ տանող դուռը: Դրա համար ասում են՝ Ուրֆանյանի քառյակը Մարտակերտի փրկիչներն են»։
Անդրանիկ Զոհրաբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարան և գրադարան՝ Զինվորի տանը
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն
- Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
- Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան
- Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան