Ավինյանի մամուլի քարտուղարը հերքում է ծեծկռտուքի մասին լուրերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հերքում է տեղեկությունները, ըստ որոնց Ավինյանի ու Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի միջև ծեծկռտուք է եղել։
«Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ» վերնագրով հոդված։
Տեղեկացնեմ, որ հոդվածը վերից վար սուտ է և կայքի հեղինակների՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող երևականության արդյունք»,- մասնավորապես նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Politik.am. Նոր ծեծկռտուք Տիգրան Ավինյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև
- Politik.am. Տիգրան Ավինյանն ու Վիլեն Գաբրիելյանը ծեծկռտուք են սարքել կառավարական ամառանոցում