Արսեն Բաբայան. Վանեցյանի հայտարարությունները ցայտնոտային իրավիճակ ստեղծեցին իշխանության վերևում կանգնած մարդու մոտ
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավաբան Արսեն Բաբայանը կարծում է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցրած հայտարարությունները մեկ հիմնական նպատակ ունեն։
«Մենք ունենք մեկ գլխավոր թեմա, որ կապված է Արցախի հետ։ Կարծում եմ, որ այս բոլոր գործողությունները միտված են հենց այդ հարցից ուշադրությունը շեղելուն»,-գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ նա այդտեղ էր եկել հանձնելու դիմում, որի պահանջն է ստուգել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարության հանգամանքները, որոնք պարունակում են հանցագործության առերևույթ արարքների մասին դատողություններ, ինչպես նաև դրանց տալ քրեաիրավական գնահատական։
Բաբայանը նշում է, որ Ա. Վանեցյանի մասին զրպարտչական բնույթի հայտարարություններն ավելացան հատկապես այն բանից հետո, երբ նա հանդես եկավ կոնկրետ ու բավականին հետաքրքիր հայտարարություններով, ներկյաացրեց իր նպատակներից մի քանիսը։
«Սա որոշակի ցայտնոտային իրավիճակ ստեղծեց հենց իշխանության վերևում կանգնած մարդու կամ մի քանի մարդկանց մոտ։ Ես վստահ եմ, որ վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարման հետևանքները, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից, և իր իրական մրցակից, տեսնում է Արթուր Վանեցյանին։ Հենց դրա համար էլ ընտանեկան ողջ ուժերը կենտրոնացրել են հենց պարոն Վանեցյանի ուղղությամբ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Վարչապետի ընտանիքի անդամի հայտարարությանը պետք է տրվի առնվազն երեք գնահատական
- Հրաչյա Հակոբյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. Արսեն Բաբայան
- Դատախազ. ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ նման քրեական վարույթ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան