Ավետիք Էլոյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից
Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Ավետիք Էլոյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է Տիգրան Ավինյանի ապրիլի 30-ին ստորագրած որոշման մեջ։
Ա.Էլոյանը 2002-ից ԱՄՆ-ում էր ապրում, աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով։ Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների։ Նախքան փոխարվարչպետի խորհրդական նշանակվելը, Էլոյանը զբաղեցնում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ 2018 թ. հունիսից 2019 թ. փետրվար:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատի տալ Սարհատ Պետրոսյանին. Տիգրան Ավինյան
- Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել. Ավետիք Էլոյան
- «Հրապարակ». Ավետիք Էլոյանի ազատման պատճառը