Բուլղարիայում 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չորս և կես բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բուլղարիայում՝ Սոֆիայից 138 կմ հեռավորության վրա, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին։
«Ժամը 14:00-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվում է Պլովդիվ քաղաքից 11 կմ հեռավորության վրա և 2 կմ խորությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 4,5 բալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշել է, որ երկրաշարժի սկզբում Պլովդիվ քաղաքի բնակիչները սկսել են մասսայաբար լքել իրենց տները:
Այս պահին ավերածությունների և վիրավորների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները