Դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունց․ Հիվանդության դեմ պայքարում սարքերից բացի կարևոր է բուժման մեթոդը
«Ես ուղղակի զարմացա, երբ Արտակ Թովմասյանը կիսվեց իր ծրագրերով։ Սա աննախադեպ ծրագիր է, որն առաջինն է Հայաստանում, որ կազմակերպվում է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ»,-այսօր այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունցը՝ «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել է «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի կողմից՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի ու ուղղված է COVID-19-ի դեմ պայքարի համար միջոցների հավաքմանը։
Հենրիկ Բակունցը նշեց, որ բարեգործական համերգից գոյացած միջոցներով, եթե կա շնչառական սարքերի անհրաժեշտություն, ապա դրանք կգնվեն, սակայն ավելի կարևոր է մասնագիտական մոտեցումները։
«Անհասկանալի է, այդքան մեծ քանակությամբ մահերն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, որտեղ չկան շնչառական սարքերի պակաս։ Ավելի ճիշտ է բուժման մեթոդների ընտրությունը։ Վիրուսից հիվանդը չի մահանա, այլ մահը գրանցվում է նպաստող հիվանդություններից։ Ասել, ո՞ր հակավիրուսային պրեպարատը արդյունավետ կլինի, հիմա շատ մասնագետներ, գիտնականներ այս ուղղությամբ աշխատում են։ Վակցինան կլինի երևի 1 տարի հետո, սակայն վիրուսը մոդիֆիկացիայի կենթարկվի»,-ասաց Հենրիկ Բակունցը։
Հենրիկ Բակունցը նշեց, որ այս «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնությունը կարող է օրկինակ լինել մնացած մասնագիտությունների ու ոլորտների համար։
Հիշեցնենք, որ «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր՝ «Միասին Մենք Կարող ենք», VR տեխնոլոգիաների միջոցով և ճանաչված հայ արտիստների մասնակցությամբ։ Համերգն ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից՝ մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։
Մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակն է օգնել մեր ազգին՝ ցույց տալով մեր միասնությունը, համախմբվածությունը․ Արտակ Թովմասյան
- «Միասին Մենք Կարող ենք»․ աննախադեպ համերգ, որում կլինի բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ՝ նաև համաշխարհային աստղերի աջակցությամբ
- Արտակ Թովմասյան․ «Միասին Մենք Կարող ենք» համերգի ընթացքում բարերարներից ստացած միջոցների մասին տվյալները հրապարակվելու են
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան