Թրամփը դուրս կգա «իքնամեկուսացումից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով կորոնավիրուսի տարածման ֆոնին ավելի քան մեկ ամիս դուրս չի եկել Սպիտակ տնից, այսօր կմեկնի Քեմփ Դեյվիդում գտնվող իր ծայրամասային նստավայր, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ինչպես նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդակցությունում, նախագահի այցը Քեմփ Դեյվիդ նախատեսվում է ժամը 17.35-ին:
Վերջին անգամ Թրամփը Վաշինգտոնը լքել էր մարտի 28-ին։ Նա այցելել էր Վիրջինիայի ամերիկյան ռազմածովային բազա ՝ անձամբ Նյու Յորք ճանապարհելու «Comfort» հիվանդանոցի նավը:
Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։ Հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 60 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Համաճարակ. Երեք միլիոնից ավելի վարակված, որից 1 մլն-ն ԱՄՆ-ում
- ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը, իսկ ընտրությունները հեռու չեն