Իսրայելական ուղղաթիռները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի ուղղությամբ
Իսրայելական զինված ուժերը հերթական հրթիռային հարվածն են հասցրել Սիրիայի հարավային շրջաններին, մահացածներ չկան: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ հարվածն հասցվել է ուրբաթ գիշեր՝ Իսրայելի բանակի ուղղաթիռների կողմից Գոլանի բարձունքներում տեղակայված դիրքերից:
Ընդհանուր առմամբ, մի քանի հրթիռ է արձակվել: Հրթիռակոծման արդյունքում կա նյութական վնաս:
Երեք օր առաջ սիրիական ԶԼՄ-ները հաղորդել էին Իսրայելի օդային հարվածների մասին սիրիական Դամասկոսի նահանգում: Այնուհետև, ըստ գործակալության, հրետակոծման արդյունքում զոհվել է երեք քաղաքացիական անձ:
Իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի թիրախներին՝ բացատրելով իրենց գործողությունները նրանով, որ չպետք է թույլ տալ, որ ժամանակակից զենքը հայտնվի թշնամիների ձեռքում։
Առաջին հերթին խոսքը գնում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմից և վերահսկվում է Թեհրանի կողմից:
Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քանի որ երկու պետությունների ստեղծումից հետո նրանք պատերազմի մեջ են եղել: Մասնավորապես, նրանք երկարատև տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան