Լեհաստանում գրանցվել է COVID-19-ի 13 հազարից ավելի դեպք
Լեհաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 13 հազարը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում լաբորատոր հետազոտությունների արդյունքում 228 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է 13,105 հազար դեպք:
Նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 6 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է մահվան 650 դեպք:
Նշվում է, որ այս պահին երկրում հոսպիտալացված է 2,789 մարդ, կորոնավիրուսի հետ կապված 92.458-ը գտնվում են կարանտինում, վերականգնվել է 3949 հոգի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան