Լենա Նանուշյան. Այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասուլիսում հայտարարեց, որ փորձում են բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել կորոնավիրուսի թեստավորման ենթակա խմբերը։
Նրա խոսքով, ընդգրկում են բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն՝ բուժաշխատողներ, թոքաբորբ ունեցող պացիենտները և այլն։
«Ի շնորհիվ նրա, որ ընդլայնվել է լաբորատոր ցանցը, այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում բնակիչների շրջանում»,- ասաց առողջապահության փոխնախարարը։
Լ. Նանուշյանի խոսքով, շարունակում են մեկուսացման ուղղությամբ աշխատանքները, ինչը կարևոր է վարակի հետագա տարածումը կանխելու համար, իհարկե, իրակացնում են բուժման աշխատանքներ։
Փոխնախարարն ասաց, որ համագործակցում են այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ բոլոր նորությունները, գիտելիքներն օգտագործելու նպատակով՝ ավելի շատ կյանքեր փրկելու համար։
Լենա Նանուշյանի ներկայացմամբ, այսօր ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 2148 դեպք, 977 առողջացած, 33 մահ։ Այս պահին բուժում է ստանում 1136 պացիենտ։ Ընդհանուր կատարվել է 22 հազար 177 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Ցավոք կորոնավիրուսը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան