Կանադայում հաստատվել է ավելի քան 54 հազար կորոնավիրուսային վարակի դեպք
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, Կանադայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 54 հազարը, փոխանցում է regnum.ru-ն։
Նշվում է, որ երկրում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1,639 դեպք։ Ընդհանուր առմամբ, Կանադայում համաճարակի սկսվելու պահից ի վեր գրանցվել է COVID-19-ի 54,457 դեպք:
Հիվանդության հետևանքով մահացել է 3,310 մարդ, բուժվել է՝ 24, 424 քաղաքացի։
Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 71.839 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,090,445-ի:
Հարակից հրապարակումներ`
- Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 20 հազարից ավելի են. Ria.ru
- Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան