ՃՈ. Հարգելի՛ վարորդներ, մեքենան մի կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում
Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
ՃՈ-ից մանրամասնում են՝ նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։
Արդյունքում` հայտնաբերվել է նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
«Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կամ թեքահարթակների դիմաց։ Դուք ոչ միայն խախտում եք օրենքը, այլև սահմանափակում եք հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը»,-հորդորում են ՃՈ-ից։