Զանգվածային ակցիաներ ԱՄՆ-ում և Մեքսիկայում
Աշխարհի տարբեր երկրներում այսօր շատերը նախընտրում են չնկատել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինային միջոցառումները և հրապարակային դեմ եմ արտահայտվում մեկուսացմանը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բողոքի ակցիաներ են անցկացվել Մեքսիկայում և ԱՄՆ-ում։ Մեքսիկայում փողոցային ակցիայի մասնակիցները՝ փողոցային արտիստները, ասել են, որ կարանտինն իրենց առանց աշխատանքի է թողել և իշխանությունից օգնություն են խնդրում։
ԱՄՆ Միչիգան նահանգի մայրաքաղաք Լանսինգում մարդիկ դուրս են եկել փողեց այն պատճառով, որ նահանգապետը ցանկացել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։ Դեմոկրատ նահանգապետին չի հաջողվել դա անել. տեղի օրենսդիրները սահմանափակել են նրա լիազորությունները։ Բնակիչներն էլ որոշել են լրացուցիչ ացիա անցկացնել սոցիալական մեկուսացման միջոցառումների դեմ, որոնք նրանք անվանել են «բռնակալական»։
Ավելի վաղ կարանտինն անտեսել էին Կալիֆորնիայի բնակիչներն ու զանգվածաբար գնացել ծով լողալու։ Իշխանությունը որոշել էր բոլորին ցրել ու հսկել ծովափերը։
«Իմ աշխատանքը, որպես նահանգապետ, ապահովել ձեր անվտանգությունը։ Բժիշկներն ասում են ինձ, որ չեն երաշխավորում ձեր անվտանգություն, եթե դուք ևս մեկ հանգստյան օրեր անցկացնեք այսպես»,- ասել է Կալիֆորնիայի նահանգապետը։
Հարակից հրապարակումներ`
- Համաճարակ. Երեք միլիոնից ավելի վարակված, որից 1 մլն-ն ԱՄՆ-ում
- ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը, իսկ ընտրությունները հեռու չեն
- Մեքսիկան դադարեցրել է Corona գարեջրի արտադրությունը
- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան