Միլա Յովովիչը, Դրոգբան, Պոգբան միացել են «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի աճուրդին
Վաղը՝ մայիսի 2-ին կայանալիք և «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի կողմից կազմակերպված «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի շրջանակներում կլինի նաև բարեգործական աճուրդ, որին միացել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են՝ Հենրիխ Մխիթարյանը, Դիդյեր Դրոգբան, Պոլ Պոգբան, Վիկ Դարչինյանը, Նիկոլյա Անելկան, Նելի Կոբզոնը, միշլենյան խոհարար Ժան Էդեղնը, Արթուր Աբրահամը,Ռոբերտ Էմմիյանը և այլոք՝ նվիրաբերելով իրենց իրերից «Միասին Մենք Կարող ենք» մակագրությամբ:
Համերգին ընդառաջ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ասաց, որ աճուրդի գաղափարն առաջացել է համերգի կազմակերպման մտքից ավելի ուշ։
«5-6 օր առաջ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն առաջարկեց իր նկարն հանգանակել մեր միջոցառմանը։ Որոշեցինք, որ նկարը պետք է ինչ-որ տեղ վաճառվի, որ գումարն ուղղենք նպատակին։ Այդպես առաջացավ աճուրդ կազմակերպելու միտքը։ Դրանից հետո ավելացավ բարեգործական աճուրդին միանալ ցանկացողների քանակը: Միացավ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի անդամները աճուրդի կհանեն իրենց անձնական իրերը կամ համազգեստները: Ամեն րոպե մասնակիցների թիվն ավելանում է, քանի որ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում շարունակում են սկսում են նախաձեռնության մասին իմանալ, լոտերն էլ ավելանում են։ Մեզ են միացել նաև Ռուսատանի օլիմպիական մարզիկներից շատերը, հոլիվուդյան աստղեր, այդ թվում՝ Միլա Յովովիչը:
Սա դառնում է արդեն կանոն ու ավանդույթ: Միացել են նաև Նախիջևանի հայ եկեղեցին, որն առաջարկեց տալ արծաթե հուշանվեր։Սա իրոք դառնում է աննախադեպ մի բան, երբ մեր ազգի ներկայացուցիչներն աշխարհում, նրանց ընկերները միանում են այս ակցիային ու ցույց տալիս, եր եթե կա դժվարություն, որի շուրջ դուք համախմբվում եք, մենք էլ պատրաստ աջակցել՝ անկախ ազգությունից»․-ասաց Արտակ Թովմասյանը։
Աճուրդին, ինչպես նշվեց, միացել է Իոսիֆ Կոբզոնի ընտանիքը՝ նվիրաբերելով սահմանափակ քանակությամբ թողարկված սկավառակներ, երգչի հագուստներից մեկը, ինչպես նաև ուղերձներ են հղել։
«25 օր առաջ մեր միջոցառումն այլ էր, քան այսօր: Սա դարձավ համահայկական մի մեծ շարժում, որն արդեն մեր բոլորի դեմքն է, հայության պատիվը և հերթական հնարավորությունը՝ ցույց տալու մեր համախմբվածությունը։ Ես ուզում եմ, որ լինի մի այնպիսի մթնոլորտ, որը մարդկանց կդարձնի հավասար և կտա լավ տրամադրություն։ Մեր ազգը տարբեր ժամանակահատվածներում շատ դժվարություններ է ունեցել, որոնք կարողացել է հաղթահարել միայն միասնությամբ »,– ասաց Արտակ Թովմասյանը:
Արտակ Թովմասյանը նշեց, որ համերգը կտևի մոտ 8 ժամ։
Հարակից հրապարակումներ`
- Դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունց․ Հիվանդության դեմ պայքարում սարքերից բացի կարևոր է բուժման մեթոդը
- Մեր նպատակն է օգնել մեր ազգին՝ ցույց տալով մեր միասնությունը, համախմբվածությունը․ Արտակ Թովմասյան
- «Միասին Մենք Կարող ենք»․ աննախադեպ համերգ, որում կլինի բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ՝ նաև համաշխարհային աստղերի աջակցությամբ
- Արտակ Թովմասյան․ «Միասին Մենք Կարող ենք» համերգի ընթացքում բարերարներից ստացած միջոցների մասին տվյալները հրապարակվելու են
- «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան