Պորտուգալիայում COVID-19-ի հետևանքով մահացել է հազարից ավելի մարդ
Պորտուգալիայում կորոնավիրուսից մահացել է 1007 քաղաքացի, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25,351 դեպք։
Նշվում է, որ հիվանդությունից բուժվել է 1647 քաղաքացի։ Ավելի վաղ, վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել էր, որ երկրում մտցված սահմանափակումները մայիսի 4-ից կմեղմացվեն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է պաշտոնական անուն՝ COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Պորտուգալիայում կորոնավիրուսի 24.505 դեպք է գրանցվել
- Պորտուգալիայի նախագահն էլ է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան