Վիգեն Սարգսյան. Հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին շատ է խոսվել համավարակին Շվեդիայի «համարձակ» արձագանքի մասին: Վերջնական եզրահանգումները հնարավոր կլինի անել միայն համավարակի հաղթահարումից հետո, բայց այս պահի դրությամբ Շվեդիայում մահացության մակարդակը 12.2% է` միջազգային 7%-ի գրեթե կրկնակին: Խիստ միջոցներ կիրառող հարևան Դանիայում և Ֆինլանդիայում այն շուրջ 4% է:
Երեք օր առաջ Հարվարդի համալսարանի գիտնականներն ու Մասաչուսեթսի կենտրոնական հիվանդանոցի փորձագետներն հրապարակել են մոդելային սիմուլյատոր, որը հստակ ցուցադրում է, որ անգամ կորի կայունացման պայմաններում 12 շաբաթից շուտ վերաբացվելու պարագայում հուլիս-օգոստւս ամիսներին լինելու է ներկա պահի դրության կրկնակի-եռակի ավելի ծանր իրավիճակ թե վարակվածների թվի, թե` մահերի առումով:
«Վերաբացվելու» և հիմնական շեշտն ինքնագիտակցության վրա փոխադրելու հետևանքներն կարող են ի հայտ գալ ընդհուպ 20-30 օր հետո: Այդ պահին ամենախիստ միջոցներ ձեռնարկելու դեպքում անգամ հետագա աղետը կանխելը կարող է անհնարին դառնալ:
«Թեթև դեպքերի« տնային բուժումը, կարծես թե, այլյնտրանք չունի /չհաշված մեծածավալ ժամանակավոր հոսպիտալների ստեղծումը/, սակայն բազմասերունդ համաբնակության և ինքնավերահսկողությամբ բնակարանների և ինքնագիտակցության ցածր մակարդակի պայմաններում կաող է բերել ծավալների կտրուկ աճի: Այս շաբաթների քայլերի արդյունքն էլ կարող է ամբողջությամբ չեզոքացվել և իմաստազրկվել»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մելքումյան. Ապացույցներից մեկն այսօրվա վարակվածների թիվն է՝ 134
- Նունե Ներսիսյան. Սա տապալված առողջապահություն է ոչ նորմալ կազմակերպչի կողմից
- Գ.Գրիգորյան. Վարակակիրների ռեկորդային աճի համար առնվազն երեք անձ պետք է պատասխանատվության ենթարկվի
- Հավանաբար շուտով կանցնենք առանց ախտանիշների հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան