Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 566 դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 566 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ հիվանդությունը հաղթահարել է 184 քաղաքացի, մահացել է 6 մարդ։ Այս պահին երկրում մեկուսացված է 5243 մարդ։
Վրաստանում արտակարգ դրություն ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 22-ը, երկրում հայտարարված է պարետային ժամ։ Այս պահին սահմանափակված է տրանսպորտային միջոցների աշխատանքը, չեն գործում առևտրի կենտրոնները, ռեստորանները, հյուրանոցները, արգելված է ել ու մուտը խոշոր քաղաքներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան