Իրավունք 17:31 01/05/2020 Հայաստան

Քրեական գործեր՝ Ձորաշեն և Աստղաձոր համայնքներում հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման փաստերով

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները:

Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Աշոցքի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Ձորաշեն համայնքի վարչական ղեկավար Գ. Ս.-ն 2006թ. օգոստոսի 21-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1 հա մակերեսով հողատարածքն աճուրդ վաճառքով՝ մրցութային հանձնաժողովի կողմից և իր համաձայնությամբ տրամադրել է իր կնոջը՝  25 տարի ժամկետով կնքելով տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարի չափով վարձակալության պայմանագիր:

Ապա բառացիորեն երեք օր անց կինը նրա համաձայնությամբ հիշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ, տարեկան 480․000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել է հեռահաղորդակցության կապի հայաստանյան օպերատոր ընկերություններից մեկին։ 2007թ. մայիսի  29-ին նույն ընթացակարգով Ձորաշեն համայնքի վարչական ղեկավարը կնոջը վարձակալության է հանձնել 1․58 հա մակերեսով համայնքապատկան այլ հողատարածք՝ կնքելով վարձակալության պայմանագիր տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարի չափով։

Ապա հիշյալ հողատարածքից 200 քմ տարածքը ենթավարձակալության պայմանագրով, առանց համայնքի համաձայնության, ամսեկան 85․000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրվել է մեկ այլ կապի օպերատոր ընկերության, իսկ պայմանագրում նշվել, որ առկա է սեփականատիրոջ համաձայնությունը: Ենթավարձակալության նշված գործարքների արդյունքում համայնապետի ընտանիքը մինչև 2020թ. փետրվարի 17-ը ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 19 մլն  ՀՀ դրամ շահույթ՝ նույնքան վնաս պատճառելով համայնքին։

Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և կատարվում է համատեղ քննություն: Համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, 2մլն դրամի չափով փոխհատուցել պատճառված վնասը՝ պարտավորվելով մնացած մասը ևս վերականգնել:

Մեկ այլ դեպքում Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Աստղաձոր համայնքի և համայնքապետի հետ միևնույն հասցեում գրանցված անձի միջև 2013թ. օգոստոսի 6-ին կնքվել է 0,105 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով։

Այնուհետև մի քանի օր անց, հողամասի գյուղատնտեսական նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում, վերջինս կապի օպերատոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ենթավարձակալության պայմանագիր՝ ամսական 40.000 ՀՀ դրամ, այսինքն՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով։ Այդ կերպ Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3մլն ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հողամասի վարձակալը դիմում է ներկայացրել Աստղաձոր համայնքի ղեկավարին՝ 18.04.2020թ.-ից վարձակալության իրավունքը դադարեցնելու մասին:

Իր հերթին համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե՝ հողամասի վարձակալության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու մասին, ինչպես նաև, որպես փոխհատուցում, Աստղաձոր համայնքի բյուջե է վճարել ամբողջ վնասի՝ 3.075.075 ՀՀ դրամ գումարը: 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:16
Անի Քոչարը խոսել է ցավալի իրողության մասին
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները...
Աղբյուր` Panorama.am
10:15
Լավրովը Ռուսաստանի տարակուսանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ
Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Հելոուինին նվիրված միջոցառմանը Բայդենը երեք երեխայի է կծել
Հելուինի տոնի առթիվ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը ՄԱՆ նախագահի տիկինը՝ Ջիլի Բայդենը ներկայացել է պանդայի հագուստով։ Նա երեխաներին...
Աղբյուր` Panorama.am
09:55
Նոյեմբերի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 1-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել։  «Մի քանի քննչական գործողություններ վերջապես...
Աղբյուր` Panorama.am
09:19
Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդմ Սոնա Աղեկյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն աչքի է ընկել հերթական խուլիգանական պահվածքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գալյանի նշանակումով նաև Աննա Վարդապետյանի նպատակները կիրականանան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Որն է Բագրատ Սրբազանի այցի նպատակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ինչ է ասել Գագիկ Մելքոնյանը իր տված ցուցմունքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». «Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի». Կապանցիները ԱԺ մշտական հանձնաժողովի միջոցառման մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 4-5-ը նախատեսում...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչո՞ւ չեն նախատեսում նաև թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ միաձայն ընդունեց ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով սահմանվում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Նոյեմբերի 1-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Ինչ հագուստով է Աննա Հակոբյանը մասնակցել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին
Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին: Հիշեցնենք, որ Փաշինյանի կինը...
Աղբյուր` Panorama.am
23:07
Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
22:50
Բողոքի ակցիաներով մեկնարկեցինք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մեր գործողությունները. «Կարմիր Արծիվներ ֆան շարժում»
«Կարմիր Արծիվներ ֆան շարժում»ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» -...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ինչի էս օրը քցեց մեզ, լավ եմ արել․ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկը չի զղջում
Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի 71-ամյա պապիկը Ավանի դատարանում է, սակայն դատական նիստը չկայացավ, քանի որ պաշտպանը առողջական խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
22:00
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությնը Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը
«Սրբազան Պայքար»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և...
Աղբյուր` Panorama.am
21:19
Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի մրցանակային հիմնադրամը կազմում...
Աղբյուր` Panorama.am
20:43
Կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից․ ՆԳՆ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մեր երկրում բռնապետություն է և խոսքի ազատություն առհասարակ չկա․ բողոքի ակցիայի մասնակից
 «Այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ մեր պայքարի ընկերներն են ձերբակալված»,- Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված 9-ը անձանց․Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց
Բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ « Սրբազան պայքար» շարժման 9 մասնակիցների  ազատ արձակման...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով...
Աղբյուր` Panorama.am
19:26
Դիլիջան համայնքի բնակչի ավտոտնակը պայթեցնելու վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հարևանին
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Տաթևիկ Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շվեյցարական բանկը Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլար պակաս
Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով․ Փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Նկատի ունենալով ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Գրիգորյան, դու փայ ունե՞ս, թե՞ չունես, հարց եմ տալիս. Մ. Մանուկյան
16:31 31/10/2024

Սուրեն Գրիգորյան, դու փայ ունե՞ս, թե՞ չունես, հարց եմ տալիս. Մ. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}