Մրցաշրջանի վաղ ավարտի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը կկորցնի 243 միլիոն եվրո
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հեռարձակող «Canal +» հեռուստաալիքը խզել է «Լիգա 1»-ի հետ պայմանագիրը և հրաժարվել բոլոր նախատեսված վճարումներից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ «L'Equipe»- ի պաշտոնական կայքի, լիգան հեռարձակումների հաար պետք է ստանար 243 միլիոն եվրո, բայց քանի որ հանդիպումներ չեն լինելու, հեռարձակումներ ևս չեն լինի։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Ֆրանսիայի առաջնությունն ավարտվեց նախատեսվածից ավելի շուտ և «ՊՍԺ»-ն ճանաչվեց «Լիգա 1»-ի հաղթող:
Հարակից հրապարակումներ`
- Անգլիայի Պրեմիեր լիգան կավարտվի թույլատրված մարզադաշտերում
- Լա Լիգան համավարակից հետո խաղալ չցանկացող ֆուտբոլիստներին կտուգանի
- «Բունդեսլիգա»-ն պատրաստ է մայիսին վերսկսել խաղերը
- Պրեմիեր լիգայի ակումբները կանխավճար կստանան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները