Իրավունք 15:49 01/05/2020 Հայաստան

Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է. Թադևոս Ավետիսյան

Հեղինակ` Նարե Գևորգյան

Մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է: ՀՀ-ում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների և դրանց օրենսդրական լուծումների մասին Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ 

Զրույցի ժամանակ տնտեսագետը նշեց՝ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում ապացուցել է, որ աշխատանքն ու դրա միջոցով բարիք ստեղծելն ուղղակի վերաբերում է հենց իր ինքնությանը.

«Այսպիսի իրավիճակում աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային օրակարգ, քանի որ մենք չունենք նավթ, գազ, աշխարհագրական բարենպաստ պայմաններ, բացի այդ ունենք աշխարհաքաղաքական ամենատարբեր ռիսկեր, և այդ իսկ պատճառով, մեր երկրի զարգացման միակ ուղենիշը հենց մարդն է՝ իր ստեղծագործ աշխատանքով և բարիք ստեղծելու կարողությամբ»։

Նրա խոսքով, աշխատողի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն կապված է աշխտանքի արդյունավետության հետ։ Եվ դա  ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ նաև տնտեսական։

«Չի կարող լինել մրցունակ տնտեսություն, չի կարող լինել արդյունավետ զարգացող տնտեսություն, եթե աշխատողի իրավունքները հավաքական իմաստով և ամբողջապես պաշտպանված չեն»,- ասաց Թ. Ավետիսյանը։

Panorama.am. Որքանո՞վ են ՀՀ-ում պաշտպանված աշխատանքային իրավունքները։

Թ. Ավետիսյան. Ցավոք, անկախացումից ի վեր մենք դեռևս չունենք իրավիճակ, որտեղ աշխատողների իրավունքները բավարար պաշտպանված են։ Չնայած նրան, որ կա որոշակի իրավական-օրենսդրական հիմք, խնդիրները շարունակում են մնալ։ Այս իմաստով կարևորում եմ, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մեծ նախագիծ կար՝ աշխատանքային օրենսգիրքը բարեփոխելու, և դա միտված էր սոցիալ-աշխատանքային մի շարք խնդիրներին լուծում տալուն։ Սակայն այդ նախագիծը, այդպես էլ, անորոշ հիմնավորմամբ հանվեց շրջանառությունից։ Կարծեք թե, այսօրվա իշխանությունների օրակարգում չկան աշխատանքային իրավունքների պաշտպանության  հարցեր, չկան իրավական, համակարգային և ֆունկցիոնալ լուծումներ։ 

Panorama.am. Որո՞նք են աշխատողի իրավունքների պաշտպանության հարցում հիմնական խնդիրները։ 

Թ. Ավետիսյան. Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ենք, և այս ոլորտում ստանձնած մի շարք պարտավորություններ ունենք՝ աշխատողի վարձատրության, հանգստի, անվտանգ աշխատելու և հարկադիր աշխատելու բացառման իրավունքի վերաբերյալ։ Բայց այստեղ  դեռևս իրավական անհամապատասխանություններ ունենք հենց մեր ստանձնած միջազգային պարտավորություններին։ Իրավակիրառական պրակտիկան բացահայտում է մի շարք խնդիրներ, որոնք այս կամ այն կերպով չեն նպաստում աշխատողների իրավունքների պաշտպանությանը։

Բացի այդ, խնդիրներ կան, օրինակ, նվազագույն աշխատավարձի սահմանման վերաբերյալ։ Նվազագույն աշխատավարձի սահմանման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել սոցիալական գործընկերության լիարժեքությունը։ Այսինքն՝ գործատուների ներակացուցիչների, աշխատողների ներկայացուցիչների և արհմիությունների իրական մասնակցությամբ պետք է սահմանվի նվազագույն աշխատավարձի շեմը, իսկ այսօր օրվա իշխանությունն է սահմանում նվազագույն աշխատավարձը։

Այն շատ կարևոր է նաև արժանապատիվ աշխատանքի ապահովման իմաստով։ Եվ այդ պատճառով նվազագույն աշխատավարձի սահմանումը պետք է լինի հիմնավորված։ Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է, այսինք՝ ստանում է մինիմալ աշխատավարձ, որը բավարար չէ իր և իր ընտանիքի կենսաապահովման համար։ Այս ցուցանիշը պահպանվող է և նախորդ տարիներին ևս եղել է։

Մյուս խնդիրը վերաբերում է աշխատողի հանգստի իրավունքին։ Ակնհայտ է, որ աշխատողները, չնայած օրենքի պահանջին, չեն օգտվում իրենց՝ տարեկան 20 օր արձակուրդ ունենալու իրավունքից։ Օրենքով ամրագրված է, բայց այն չի իրականացվում, քանի որ մի կողմից կա իրավագիտակցության խնդիր է, մյուս կողմից՝ պետության վերահսկողության բացակայություն։ Նաև չի պահպանվում աշխատանքի 8-ժամյա ռեժիմը։

Panorama.am. Ի՞նչ պետք է անի պետությունը՝ ապահովելու համար աշխատողի իրավունքների պաշտպանությունը։

Թ. Ավետիսյան.  Պետական վերահսկողությունը շատ կարևոր է աշխատողի իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ցավոք, մինչև իշխանափոխությունը մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք արդյունավետ պետական վերահսկողություն աշխատողների իրավունքնեի իրացման նկատմամբ։ Սկզբում կար աշխատանքի տեսչություն, որը չուներ բավարար կարողություններ, իսկ իշխանափոխությունից  հետո այն միացավ առողջապահական տեսչությանը, և իրականացնում է ոչ լիարժեք գործառույթներ։ Այժմ խոսվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին, բայց փաստն այն է, որ մենք ունենք այս հարցերով զբաղվով 23 աշխատանքային տեսուչներ ողջ հանրապետությունում, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է, երբ հաշվում ես, որ 600 հազար աշխատող կա երկրում, բացի այդ վերահսկման ոլորտները խիստ սահմանափակ են, այսինքն՝ միայն հետևում են աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովմանը։ Իսկ վարձատրության, հանգստի և աշխատանքային ռեժիմի վերաբերյալ խնդիրները դուրս են պետական վերահսկողությունից։ Այս ուղղությամբ նախատեսվում է 2021 թվականից ինչ-որ փոփոխություններ իրականացնել՝ պետական վերահսկողություն սահմանելու համար, բայց միևնույն է, այստեղ միայն օրենքի փոփոխություններով խնդիրը չի լուծվի։

Պետք է աշխատողների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր մշակել, այդ ծրագիրը կար, բայց այս 2 տարիներին դրա մասին չի խոսվում։ Պետք է սահմանվեն հստակ միջոցառումներ, որոնց համար պետությունը կստանձնի և՛ ֆինանսավորողի, և՛ կատարողի դերը։

Panorama.am. Իսկ պետությունն արդյո՞ք ունի հնարավորություններ այդ միջոցառումներն իրականացնելու համար։

Թ. Ավետիսյան. Այո, պետությունն ունի հնարավորություններ, և՛ պետք է իրականացնի հատուկ ծրագրեր, քանի որ մենք այլընտրանք չունենք, քան աշխատանքի միջոցով գտնել մեր զարգացման երկարաժամկետ ուղին։ Լինելով զարգացման միակ առարկայական ռեսուրսը և հնարավորությունը՝ աշխատողը պետք է արժանանա մեծ ուշադրության, և աշխատանքային ոլորտին վերաբերող բարեփոխումները պետք է լինեն պետության առաջնային պլանում։ Եվ դրանք երբեք չպետք է ենթարկվեն քաղաքական շահարկումներին կամ օրվա տրամադրություններին։  Իշխանությունները պետք է մասնագիտական հանրության հետ համագործակցեն՝ մի կողմ թողնելով իրենց այն ընկալումները, որ իրենք միշտ ճիշտ են։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}