Գիտնականները հաստատել են ռեմդեսիվիր դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում. BBC
Հակավիրուսային դեղամիջոց ռեմդեսիվիրի լայնածավալ կլինիկական փորձարկումները հաստատում են դրա արդյունավետությունը կորոնավիրուսային վարակ Covid-19-ի դեմ պայքարում: Այս մասին գրում է BBC-ն։
Ուսումնասիրությունը շարունակվում է, առայժմ ամփոփվել են միայն նրա նախնական արդյունքները: Այնուամենայնիվ, դրանք բավականաչափ համոզիչ են նրա համար, որ Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIAID) հանդես գա այս թեմայի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ՝ հաստատելով դեղամիջոցի արդյունավետությունը:
«Տվյալները ցույց են տալիս, որ ռեմդեսիվիրն ունի հստակ նշանակալի դրական ազդեցություն՝ արագացնելով վերականգնումը», - լրագրողներին ասել է NIAID-ի ղեկավար Էնթոնի Ֆաուչին:
Հետազոտությանը, որն սկսվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ փետրվարի 21-ին, մասնակցել է ավելի քան 1000 հիվանդ ԱՄՆ-ից, Ասիայից և Եվրոպայից, որոնց մոտ ախտորոշված է եղել Covid-19: