Աշխարհում 233 հազարից ավելի մարդ COVID-19-ի զոհ է դարձել
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով աշխարհում մահացել է 233. 398 մարդ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանին։
Նշվում է, որ մայիսի 1-ի դրությամբ, աշխարհում COVID-19- ով վարակվածների թիվը հասել է 3. 257. 660-ի։ Բուժվել է 1. 014. 916 հիվանդ:
Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակվածների ամենամեծ թիվը՝ 1. 069. 826 մարդ: Հիվանդության հետևանքով մահացել է 63. 006 մարդ, 153. 947 հոգի էլ ամբողջովին բուժվել է:
Երկրորդ տեղում Իսպանիան է, այնտեղ կա 213.435 վարակված, մահացել է 24.543 քաղաքացի և բուժվել՝ 112. 050 հոգի։
Դրան հաջորդում են Իտալիան (205.463 վարակված, 27.967 մահացած, 75.945 բուժված), Միացյալ Թագավորությունը (172.481 վարակված, 26.842 մահացած, 859 բուժված) և Ֆրանսիան (167.299 վարակված, 24.410 մահացած, 50.380 բուժված):
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում COVID-19-ի հետևանքով 24.275 մահ է գրանցվել
- Համաճարակ. Երեք միլիոնից ավելի վարակված, որից 1 մլն-ն ԱՄՆ-ում
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան