Չինաստանում նախօրդ օրը հայտնաբերվել է COVID-19- ի 12 նոր դեպք
Նախորդ 24 ժամվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 12 նոր դեպք, վեցը՝ արտասահմանից ժամանածների մոտ, ևս վեցը՝ երկրի ներսում: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը» այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն:
Ժամանած հիվանդների բացահայտման դեպքերից հինգը եղել են Շանհայում: Երկու հիվանդ է ժամանել Բրազիլիայից, երեքը՝ Միացյալ Նահանգներից: Ֆուջյանում գրանցվել է ևս մեկ դեպք:
Երկրի ներսում հայտնաբերված բոլոր վեց դեպքերն էլ եղել են Ռուսաստանին սահմանակից Չինաստանի վարչական տարածքներում՝ հինգը Հեյլոնջանգյան նահանգում, իսկ մեկը ՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում:Երկրում մահվան դեպք չի գրանցվել:
Դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4 հազար 633 մարդ, գրանցվել է վարակման 82 հազար 874 դեպք, որից 1670-ը բերվել են արտասահմանից:
Հինգերորդ օրը մայրցամաքից դուրս գտնվող Չինաստանի տարածքներում վարակվելու և մահացության նոր դեպքեր չեն գրանցվել: