Եվրամիության տնտեսությունները մտել են խոր անկման փուլ
Եվրոստատի տվյալները ցույց են տալիս, որ եվրոպական տնտեսությունը մտել է խոր անկման փուլ: Առաջին եռամսյակում, կարանտինային միջոցառումների արդյունքում ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման արդյունքում, եվրագոտու երկրների տնտեսությունը նվազել է 3,8% -ով, իսկ ԵՄ բոլոր երկրներինը համատեղ՝ 3,5% -ով: Այս մասին գրում է Euronews-ը։
Սա ամենամեծ անկումն է՝ 1995 թ.-ին միասնական Եվրոպայի համար ընդհանուր վիճակագրության սկզբից ի վեր: Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկումը ավելի լուրջ է, քան 2008 թ.-ին։
«Կորոնավիրուսային պանդեմիան մեզ մարտահրավեր է նետում՝ պատմական մասշտաբով: Համաշխարհային ամբողջ տնտեսությունը, ներառյալ գերմանական տնտեսությունը, վերջին ժամանակներս կրում է ամենամեծ անկումը: Մենք հետպատերազմյան ամբողջ ժամանակահատվածում, հնարավոր է, ամենամեծ ռեցեսիայի եզրին ենք»,-ասել է Գերմանիայի աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլը։
Համաճարակի ազդեցությունը ավելի տպավորիչ է դառնում, երբ հաշվի է առնվում, որ եվրոպական երկրներից շատերում կարանտինային միջոցառումները ներդրվել են միայն մարտին, այսինքն՝ առաջին եռամսյակի վերջին: Իտալիայի տնտեսությունը կրճատվել է 4,5%-ով, Իսպանիայինը՝ 5-ով, իսկ Ֆրանսիայինը՝ 5.8%-ով:
Այսպիսով, Ֆրանսիան անցավ 1968 թվականի ռեկորդը, երբ ընդհանուր գործադուլի պատճառով նրա տնտեսությունը կրճատվեց 5,3%:
Քչերն են այժմ կասկածում, որ ամառային զբոսաշրջային սեզոնը խաթարված է, ինչը մեծ ուժով հարվածելու է Միջերկրական ծովի երկրներին: Այսինքն, նույն Իտալիային, Իսպանիային և Ֆրանսիային:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա