Փոխնախարար. Մայիսի 4-ից գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են
Մայիսի 4-ից ուժի մեջ է մտնելու սահմանափակումների փոփոխությունների փաթեթ, որով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են որոշ սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ իրականացված աշխատանքների արդյունքում որոշում է կայացվելու, որ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան, կպահպանվի հանրային տրանսպորտի արգելքը։
«Այս արգելքը մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,- ասաց փոխնախարարը։
Վ.Սիմոնյանի խոսքով, սահմանափակումները վերաբերում են մանրածախ ու մեծածած առևտրին, գրեթե չեն լինելու սահմանափակումներ մեծածախ ու մանրածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում. մոլերն ու հանրախանութները փակ են լինելու, իրենց տարածքում գործող սննդի, պարենային ապրանքների խանութները, դեղատները, գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն։
Նա տեղեկացրեց, որ բացվելու է մշակող արդյունաբերության բոլոր գործունեության տեսակները, կգործի տեքստիլը, կահույքի արտադրությունը։ Վ.Սիմոնյանն ասաց, որ հանրային սննդի կազմակեպման մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։
Բուսաբանական ու կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը կթույլատրվի, սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, նաև սպորտային ակումբերի գործունեությունը կթույլատրվի։ Կթույլատրվի լվացման, մաքրման ու չոր մաքրման ծառայությունների, վարսավիրանոցների ու գեղեցակության սրահների գործունեությունը։ Փոխնախարարն ասաց, որ ցանկացած ոլորտ, կախված իր գործունեությունից, կունենա ուղեցույց ու սանիտարահամաճարակային իրավիճակով պայմանավորված նոր կանոններ կգործեն, որոնք կվերահսկվեն տեսչական մարմինների ու համապատասխան գերատեսչությունների կողմից։
Ուղեցույցներն ու կանոնները կհրապարակվեն կառավարության կայքում, կգործեն թեժ գծեր խորհրդատվության համար։
Փոխնախարարի խոսքով, կանոնների կիրառմանը խիստ են հետևելու. «Ռեժիմը թուլացնում ենք, բայց չի ենթադրում, որ փորձում ենք հնարավորինս աջացել համավարակի տարածմանը։ Ոչ։ Մենք ստիպված ենք սահմանափակել տնտեսական գործունեությունը, որպեսզի կանխենք համավարակի տարածքումը։ Գնում ենք թուլացման՝ միաժամանակ ավելի ենք ուժեղացնելու հսկողությունը»։
Նա ասաց, որ մայիսի 4-ից արդեն պետք չի լինի տեղաշարժման թերթիկը։
Ասուլիսին ներկա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ արդեն իսկ ունեն ուղեցույց կապված աշխատավայրում աշխատանքի կազմակերպման հետ. բոլոր տեսակի գործունեությունների ժամանակ ապահովել 1-2 մետր սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումներ իրականացել՝ ախտահանում, օդափոխություն, հաճախակի լվանալ ձեռքերը, եթե աշխատողը կամ հաճախորդը ջերմություն են ունենում, անպայման լքեն աշխատավայրը, խոցելի խմբերի աշխատանքը հնարավորինս ապահովել հեռահար, թույլ չտալ ընդմիջումների ժամանակ մարդկանց կուտակումներ հանրային սննդի վայրերում։
Լենա Նանուշյանն ասաց, որ չեն կարող հաշվարկել, թե սահմանափակումների թուլացումից հետ վարակման դեպքերը որքանով կավելանան։
Վ. Սիմոնյանն ասաց, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները պետք է ցուցաբերեն բարձր գիտակցություն ու կարգապահություն, որով էլ պայմանավորված է լինելու, թե ինչ տեսակի զարգացում կարող են ունենալ։
«Դրանից է կախված լինելու՝ կշարունակե՞նք պահպանել մեղմ սահմանափակումների ռեժիմը, թե վերադարձ ենք կատարելու ավելի խիստ սահմանափակումների»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կբացվեն գեղեցկության սրահները
- Տիգրան Ավինյան. Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան