Մարությանը դատավոր դարձած խորհրդականին ճանապարհում է 1.8 մլն դրամ պարգևավճարով
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ հերթական մեծ պարգևատրումներն են ստացել իր տեղակալն ու խորհրդականը։
Ապրիլի 20-ին կայացրած 431-Ա կարգադրությամբ քաղաքապետը իր տեղակալ Հայկ Սարգսյանին ու իր խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել է՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրելով 1 մլն 800 հազարական դրամ։ Այս երկուսին խրախուսելը համայքնի բյուջեի վրա նստել է 3 մլն 600 հազար դրամ։
Խրախուսելիս, ինչպես նշվում է իրավական ակտում, Մարությանը հաշվի է առել նրանց կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքը։
Նկատենք, որ Կարեն Համբարձումյանը ՀՀ նախագահի հրամանագրով վերջերս նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Դատավոր դարձած խորհրդականին Մարությանը, ըստ երևույթին, որոշել է դատարկաձեռն չճանապարհել, լավությունն էլ արել է համայնքի բյուջեից։