ԱՆ. Ցավոք կորոնավիրուսը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը
Կորոնավիրուսակիրների շրջանում այսօր գրանցվել է երիտասարդ աղջկա մահ։ Պացիենտը 27 տարեկան է։ Ան մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ նա բնածին խրոնիկ հիվանդություններ է ունեցել։
«27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել»,-գրել է Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքոց մահացածների թիվը 33 է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան