Ադրբեջանը կրճատում է նավթի արդյունահանման ծավալները
Ադրբեջանը սկսել է ՕՊԵԿ + գործարքի համաձայն կրճատել նավթի արդյունահանումը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել են երկրի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարության տվյալներով, ՕՊԵԿ+ գործարքի շրջանակներում Ադրբեջանը 2020 մայիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հոկտեմբերի համեմատ արդյունահանումը կկրճատի օրական 164 հազար բարել, հուլիս-դեկտեմբեր ամիսներին ՝ 131 հազար բարել, իսկ 2021 թվականից մինչև 2022 թվականի ապրիլը՝ 98 հազար բարել:
Նշվում է, որ նավթի արդյունահանման կրճատման քվոտաները համամասնորեն բաժանվում են նավթ և գազ արդյունահանող Ադրբեջանի Պետնավթ ընկերության (SOCAR) և երկրում գործող նավթարդյունաբերողների միջև՝ արդյունահանման չափաբաժինների համաձայնագրերի և նմանատիպ այլ նավթային պայմանագրերի համաձայն:
«2020 թվականի մայիս-հունիս ամիսներին բոլոր նավթարդյունահանողները կնվազեցնեն արտադրությունը 23% -ով (2018 թվականի հոկտեմբերի արտադրության մակարդակից), 2020-ի հուլիս-դեկտեմբերին՝ 18% -ով, 2021-ի հունվարից մինչև 2022-ի ապրիլը՝ 14% -ով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Ադրբեջանը 2020 թվականի մայիս-հունիսին պետք է պահպանի նավթի օրական արդյունահանման 554 հազար բարելի չափը, հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 587 հազար բարել, իսկ 2021-ից մինչև 2022 թվականի ապրիլը ՝ 620 հազար բարել:
Ապրիլի 12-ին արտակարգ վիդեոկոնֆերանսի ժամանակ ՕՊԵԿ +-ի երկրները կարողացան կնքել նավթի արդյունահանումը կրճատելու համաձայնագիր: Այն նախատեսում է նավթի արդյունահանումների ընդհանուր նվազեցում մայիս-հունիսին՝ օրական 9,7 միլիոն բառել, հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ օրական 7,7 միլիոն բառել, 2021 թ. հունվարից մինչև 2022 թ. ապրիլը՝ օրական 5,8 միլիոն բարել: