Իսպանացի լրագրողի ուղիղ եթերում հայտնվել է մերկ սիրուհին
Իսպանիան, ինչպես շատ երկրներ, անցել են ինքնամեկուսացման ռեժիմի։ Հիմա մարդիկ ստիպված են աշխատել տնից, ինչն էլ հաճախ կազուսային իրավիճակներ է առաջացնում։
Նման ուշագրավ դեպք է գրանցվել իսպանացի հեռուստալրագրող Ալֆոնս Մերլոսի ուղիղ եթերի ժամանակ։
Estado de Alarma հեռուստաընկերության 41-ամյա աշխատակցի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ նրա մեջքի հետևում հայտնվում է մերկ սիրուհին, որ սուրճի բաժակը ձեռքին փորձում է աննկատ անցնել։ Ինչպես տեսնում եք, այն ոչ միայն նկատվել, այլև քննարկվում էատ երկրներում։
Ի դեպ, եթերից պարզ է դարձել, որ լրագրողը դավաճանում է իր ընկերուհուն։ Starhit.ru-ն գրում է՝ երկրպագուներին հայտնի է, որ Ալֆոնսը հանդիպում է «Մեծ եղբայր» ռեալթի շոուի աստղերից Մարթա Լոպեսի հետ, իսկ մերկ կինը մարզական լրագրող Ալեքսիա Ռիվասն է եղել։