Հնդկաստանում հաստատվել է COVID-19-ի 35 հազար դեպք
Նախորդ մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում հաստատվել է COVID-19-ի գրեթե երկու հազար դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է COVID-19-ի 35,043 դեպք: Ներկա պահին հիվանդությունից բուժվում է 25,007 քաղաքացի։
Հիվանդությունը հաղթահարել է 8, 888 մարդ։ Մահացածների թիվը 1, 147 է։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան