Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են
Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ Այս մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։
Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում
- Մարալիկում և Ձորակապում մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է
- Մարալիկի և Ձորակապի մուտքն ու ելքը սահմանափակվել է
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան