
Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 455 դեպք
Վերջին մեկ օրում Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 455 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 10,861 դեպք, մահացել է 272 քաղաքացի։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին թոքաբորբի նոր տեսակի բռնկման մասին։ Հիվանդությունը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին պաշտոնապես տրվում է COVID-19 անունը։ 2020 թվականի մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։