Հասարակություն 14:28 01/05/2020 Հայաստան

Փոխնախարար. Մայիսի 4-ից գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են

Մայիսի 4-ից ուժի մեջ է մտնելու սահմանափակումների փոփոխությունների փաթեթ, որով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են որոշ  սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ իրականացված աշխատանքների արդյունքում որոշում է կայացվելու,  որ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան, կպահպանվի հանրային տրանսպորտի արգելքը։

«Այս արգելքը մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,- ասաց փոխնախարարը։

Վ.Սիմոնյանի խոսքով, սահմանափակումները վերաբերում են մանրածախ ու մեծածած առևտրին, գրեթե չեն լինելու սահմանափակումներ մեծածախ ու մանրածախ առևտրում, միայն պահպանվելու է  սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում. մոլերն ու հանրախանութները փակ են լինելու, իրենց տարածքում գործող սննդի, պարենային ապրանքների խանութները, դեղատները, գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն։

Նա տեղեկացրեց, որ բացվելու է մշակող արդյունաբերության բոլոր գործունեության տեսակները, կգործի տեքստիլը, կահույքի արտադրությունը։ Վ.Սիմոնյանն ասաց, որ հանրային սննդի կազմակեպման մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք,  փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։

Բուսաբանական ու կենդանաբանական այգիները,  բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը կթույլատրվի,  սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ  սպորտային միջոցառումների անցկացման համար, նաև սպորտային ակումբերի գործունեությունը կթույլատրվի։ Կթույլատրվի լվացման, մաքրման ու չոր մաքրման ծառայությունների, վարսավիրանոցների ու գեղեցակության սրահների գործունեությունը։  Փոխնախարարն ասաց, որ ցանկացած ոլորտ, կախված իր գործունեությունից, կունենա ուղեցույց ու սանիտարահամաճարակային  իրավիճակով պայմանավորված նոր կանոններ կգործեն, որոնք կվերահսկվեն տեսչական մարմինների ու համապատասխան գերատեսչությունների կողմից։

Ուղեցույցներն ու կանոնները կհրապարակվեն կառավարության կայքում, կգործեն թեժ գծեր խորհրդատվության համար։

Փոխնախարարի խոսքով, կանոնների կիրառմանը խիստ են հետևելու. «Ռեժիմը թուլացնում ենք, բայց չի ենթադրում, որ փորձում ենք հնարավորինս աջացել համավարակի տարածմանը։ Ոչ։ Մենք ստիպված ենք սահմանափակել տնտեսական գործունեությունը, որպեսզի կանխենք համավարակի տարածքումը։  Գնում ենք թուլացման՝ միաժամանակ ավելի ենք ուժեղացնելու հսկողությունը»։
Նա ասաց, որ մայիսի 4-ից արդեն պետք չի լինի տեղաշարժման թերթիկը։

Ասուլիսին ներկա  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասաց, որ արդեն իսկ ունեն ուղեցույց կապված աշխատավայրում աշխատանքի կազմակերպման հետ. բոլոր  տեսակի գործունեությունների ժամանակ ապահովել 1-2 մետր սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումներ իրականացել՝ ախտահանում, օդափոխություն, հաճախակի լվանալ ձեռքերը, եթե աշխատողը կամ հաճախորդը ջերմություն են ունենում, անպայման  լքեն աշխատավայրը, խոցելի խմբերի աշխատանքը հնարավորինս ապահովել հեռահար, թույլ չտալ ընդմիջումների ժամանակ մարդկանց կուտակումներ հանրային սննդի վայրերում։

​Լենա Նանուշյանն ասաց, որ չեն կարող հաշվարկել, թե սահմանափակումների թուլացումից հետ վարակման դեպքերը որքանով կավելանան։ 

Վ. Սիմոնյանն ասաց, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները պետք է ցուցաբերեն բարձր գիտակցություն ու կարգապահություն,  որով էլ  պայմանավորված է լինելու, թե ինչ տեսակի զարգացում կարող են ունենալ։

«Դրանից է կախված լինելու՝  կշարունակե՞նք պահպանել մեղմ սահմանափակումների ռեժիմը, թե վերադարձ ենք կատարելու ավելի խիստ սահմանափակումների»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}