Ա Սերիայի բոլոր 20 ակումբները քվեարկել են մրցաշրջանն ավարտելու օգտին
Իտալական Ա Սերիան ակումբների շրջանում քվեարկություն է անցկացրել մրցաշրջանի վերջնական փուլի հետագա ճակատագրի վերաբերյալ։
championat.com կայքը, հղում անելով Football Italia-ին, գրում է, որ բոլոր 20 ակումբները ցանկություն են հայտնել ավարտին հասցնել ներկայիս շրջանը չնայած ավելի վաղ հայտնված տեղեկատվության, որ մի քանի ակումբ, այդ թվում «Տորինոն» և «Բրեշիյան» ցանկանում են մրցաշրջանը վաղաժամ ավարտել։
Իտալիայի առաջնությունն աշխարհի գրեթե բոլոր առաջնությունների հետ դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Իտալական ֆուտբոլը կարող է կորցնել 800 միլիոն եվրո
- Մայիսին «Ա սերիայի» թիմերը կվերսկսեն անհատական մարզումները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները