Հայտարարվել է 2022թ-ի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների նախագծային աշխատանքների մրցույթ
2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է մեդալների և ջահի նախագծային աշխատանքների մրցույթ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մեդալները պետք է համահունչ լինեն օլիմպիական արժեքներին և նպատակներին: Նմուշները պետք է գեղեցիկ տեսք ունենան և համապատասխանեն արվեստի չափանիշներին։ Մեդալների դիզայնը պետք է արտացոլի չինական մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների միաձուլումը։
Արդեն հայտնի են պանդա և չինական լապտեր թալիսմանները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները