ՌԴ-ն ու «ՕՊԵԿ»-ը նավթի արդյունահանման աննախադեպ կրճատումներ կիրականացնեն
«ՕՊԵԿ +» դաշինքի երկրները, որոնք միասին վերահսկում են նավթի համաշխարհային արտադրության մոտ 40%-ը, մայիսի 1-ից կնվազեցնեն նավթի արտադրությունը՝ այն հասցնելով օրական 10 միլիոն բարելի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ վերոնշյալ քայլն արվում է կորոնավիրուսի ֆոնին նավթի շուկան փլուզումից փրկելու համար:
Ըստ աղբյուրի՝ սահմանափակումների ծավալը աննախադեպ է։ Համաձայնագրով՝ յուրաքանչյուր երկիր մայիս-հունիս ամիսներին կրճատելու է նավթի արտադրության մոտ 20% -ը։
Համաճարակի պատճառով պատմության մեջ էներգիայի սպառման ամենամեծ անկումն է գրանցվել։ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների համաձայն, ապրիլին նավթի օրական պահանջարկը կհասնի 29 միլիոն բարելի, իսկ մայիսի կեսից՝ 23 միլիոն բարելի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը «ՕՊԵԿ+»-ին չանդամակցող երկրներին կոչ է արել կրճատել նավթի արդյունահանումը
- «ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան