Նավթի գները կրկին կբարձրանան
Նավթի գները կրկին կբարձրանան: Այս մասին գրում է ria.ru-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 16:05-ի դրությամբ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 6,37%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 20,04 դոլարի: Առավոտյան ցուցանիշը հասնում էր 20,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Հյուսիսային ծովի Brent տեսակի գինն աճում է 1,4%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 26,85 դոլարի:
Մայիսի 1-ին ուժի մեջ է մտել ОПЕК+ նոր համաձայնագիրը, որով արդյունահանող երկրները համաձայության են եկել ապրիլի 12-ին: Այսպիսով, մայիս-հունիս ամիսներին արտադրությունը պետք է նվազի օրական 9,7 միլիոն բարելով, տարվա երկրորդ կիսամյակում `7,7 միլիոն, իսկ 2022 թվականի ապրիլի վերջին` 5,8 միլիոն:
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ արտադրության անկման ծավալը կարող է բավարար լինել՝ հաշվի առնելով համաճարակի պատճառով պահանջարկի նվազման գործոնը, անկումը գնահատվում է օրական մոտ 30 միլիոն բարել:
Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրել ԶԼՄ-ներում տարածված այն լուրերին, որ Իրաքը սկսել է կրճատել արտադրությունը Բասրայի շրջանում:
«Վերջապես, սկսվեցին արտադրության կրճատումները: Գները դեռևս չափազանց ցածր են, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ծայրահեղ անկայունություն կլինի», - OANDA բրոքերային գործակալ Քրեյգ Էռլամին ցիտում է Reuters գործակալությունը: