ԱՄՆ իշխանությունները 12 միլիարդ դոլար կհատկացնեն՝ հիվանդանոցներին օգնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի այն հիվանդանոցներին, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսային պանդեմիայից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանիի խոսքը։
Նա նշել է, որ գումարը կտրամադրվի երկրի տարածքում գտնվող 395 հիվանդանոցներին։ Այդ բժշկական հաստատություններում է բուժում ստանում կորոնավիրուսային վարակով հոսպիտալացված քաղաքացիների 70% -ը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան