Մերկել. ԵՄ-ի ստեղծած COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ ԵՄ-ի կողմից ստեղծված պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Գերմանիան ստանձնում է այդ պատասխանատվությունը:
Ըստ քաղաքական գործչի, պատվաստանյութի մշակումը ներկայումս պահանջում է 8 միլիարդ եվրո: Նա հավաստիացրել է, որ Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա այդ գործում»:
Կանցլերը նշել է, որ պատվաստանյութերի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են ոչ միայն կառավարության, այլ նաև մասնավոր հիմնադրամների կողմից:
Նրա խոսքով, Գերմանիան նաև անհամբերությամբ սպասում է ԱՀԿ-ի հետ համագործակցությանը, քանի որ վերջինս առանցքային դեր է խաղում այս հարցում։
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 161,703 մարդ, մահացել է 6,5 հազարը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի գիտնականներն այս շաբաթ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան