Շվեյցարիան նախատեսում է սահմանները երկկողմանի բացել
Համաճարակային իրավիճակի բարելավման պայմաններում Շվեյցարիան մտադիր է երկկողմ համաձայնագրերի հիման վրա բացել այլ պետությունների հետ ունեցած սահմաններն ու թույլատրել օտարազգիների մուտքը իր տարածք, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի արդարադատության և ոստիկանության նախարարությանը։
Նշվում է, որ սկզբում նախատեսվում է սահմանները բացել հարևան երկրների՝ մասնավորապես Ավստրիայի համար։
Ըստ աղբյուրի, սահմանների բացումից առաջ պետք է իրականացնել համակարգային քայլեր։
«Սահմանների բացումը տեղի է ունենալու համաձայնեցված ձևով և, հավանաբար, ուղղակիորեն երկու պետությունների միջև, այլ ոչ թե ընդհանուր եվրոպական երկրների մակարդակով։
Յուրաքանչյուր երկրի հետ սահմանների բացումը առանձնակի մոտեցում է պահանջելու, քանի որ, օրինակ Ավստրիայում կորոնավիրուսի տարածումն ավելի փոքր տեմպեր ունի, քան Իտալիայում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիայում կորոնավիրուսի 28.677 դեպք է գրանցվել
- Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 հազարը. «ՏԱՍՍ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները