Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք, ինչը ռեկորդային աճ է, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի գործադիր շտաբին:
Հայտնաբերված դեպքերի 47% -ում հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների։
Գրանցված նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5358: Մոսկվայի մարզում գրանցվել է 807 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 323:
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 57 մարդ, վերականգնվել է 1723 հիվանդ:
Այսպիսով, Ռուսաստանում դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 124.054-ի: Հիվանդների թվի աճը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսային թեստերի արդյունքների հաստատման արագությունը մի քանի անգամ աճել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան