Վենեսուելայում ավելի քան 40 բանտարկյալ գնդակահարվել է
Առնվազն 46 բանտարկյալ գնդակահարվել և 50 հոգի վիրավորվել է Վենեսուելայի արևմուտքում գտնվող Գուանար քաղաքի բանտում տեղի ունեցած խռովությունների ժամանակ։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, բանտարկյալների մի խումբ փորձել է ներխուժել բանտի՝ Վենեսուելայի ազգային գվարդիայի կողմից պահպանվող տարածք։ Իրավապահների ուղղությամբ նռնակ է նետվել, ինչի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է:
Հաղորդվում է նաև, որ բանտի տնօրենը դանակահարվել է:
Հավելենք, որ բանտում այս պահին կա 2,500 բանտարկյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան