Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 582 դեպք, այդ թվում պաքինվել է 207 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5025 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 540-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին