Տիգրան Աբրահամյան. Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից
Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիների առողջական վիճակի, կիրառվող սահմանափակումների և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանի հետ:
Հարց-Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս է գնահատվում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը, և եթե նրանք ևս ապաքինվեն ու դուրս գրվեն հիվանդանոցից արդյո՞ք կարող ենք համարել, որ վարակի տարածումը կանխվել է Արցախում ու մարդիկ կարող են անցնել ամենօրյա բնականոն ռեժիմի:
Պատասխան-Մեր այդ երկու քաղաքացիների առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է և կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն նրանք էլ ամբողջությամբ կապաքինվեն ու դուրս կգրվեն բուժհաստատությունից:
Մեր բուժաշխատողները պատվով են կատարում այս բարդ փուլում Արցախին, Հայաստանին ու աշխարհին սպառնացող համավարակի պայմաններում իրենց առջև դրված խնդիրը:
Պետք է նշեմ, որ եթե նույնիսկ Արցախում բոլորը ապաքինվեն, ապա մենք չեն կարող որոշ սահմանափակումներ վերացնել, որովհետև քանի դեռ ՀՀ-ում շարունակվում են նոր դեպքեր գրանցվել, այդ պայմաններում Հայաստանի հետ շարժերի սահմանափակումների վերացումը կարող է նոր խնդիրներ առաջացնել:
Պարետի որոշումներով՝ Արցախի ելքի ու մուտքի կարգավորումները, սահմանափակումներից բացի, սահմանում են նաև բացառությունները:
Դրանով մենք էականորեն նվազեցնում ենք վարակի տարածման ռիսկը, սակայն ամբողջությամբ դժվար է կանխել: Կան շարժեր, որոնք առկա իրավիճակում դժվար է սահմանափակել՝ բեռնափոխադրումներ, անհետաձգելի վիրահատություններ, ՊԲ կարիքներին վերաբերող շարժեր և այլն: Այնպես որ, մենք մեր զգոնությունը պետք է մշտապես բարձր պահենք՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից:
Հարց--Իսկ ՀՀ-ից Արցախ մուտք գործող մեր համաքաղաքացիների դեպքում արդյո՞ք կիրառվում է ինքնամեկուսացման ռեժիմ:
Պատասխան-Ինքանամեկուսացման կամ մեկուսացման ռեժիմը կարգավորվում է Պարետի որոշումներով, որոմ հստակ սահմանված են, թե որ դեպքերում պետք է քաղաքացին ինքնամեկուսացվի կամ մեկուսացվի: Մեկուսացվող քաղաքացիները տեղափոխվում են բուժհաստատություններ կամ մեկուսացման համար նախատեսված հյուրանոց:
Ինքնամեկուսացված քաղաքացիների դեպքում՝ նրանք են ընտրում վայրը, իսկ համապատասխան կառույցները մշտական վերահսկողություն են սահմանում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին