Հայաստանում գրանցվել է դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 58 դեպք
Հայաստանում 2020 թվականի փետրվարին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 58 դեպք:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, դեպքերից 29-ը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ, այդ թվում 13-ը՝ 0-2, իսկ 11-ը՝ 3-6 տարեկանների մոտ:
Ինչ վերաբերում է ոչ բժշկական նյութերից թունավորումներին, ապա այս տարվա փետրվարին գրանցվել է 145 դեպք, որից 53-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է նաև մանրէային սննդային թունավորումների 9 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան