Կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցների փորձարկում
Կորոնավիրուսի դեմ որպես առաջին արդյունավետ բուժման փորձնական միջոցի մասին տեղեկությունը արժանացավ բուռն հետաքրքրության և արձագանքի՝ բարձրացնելով հարցեր, թե որքան շուտ այն կդառնա հասանելի:
«Ամերիկայի ձայն»-ը գրում է.
«Ուսումնասիրության մասնակից 57-ամյա Բիլ Քլարկի համար դա ոգևորրիչ լուր էր: Հոսպիտալում գտնվելու ընթացքում նա ունեցել է Covid-19 ախտանիշներ: Նրան առաջարկվել է մասնակցել Էմորի համալսարանի փորձին, որի արդյուքնները հայտնի կդառնան մի քանի շաբաթից:
«Պետք է ասեմ, որ երբեք այդքան չեմ աղոթել, որքան դեղամիջոցի ներարկման ժամանակ, այդ 30 րոպեների ընթացքում: Հուսով եմ՝այն կօգնի ինձ եւ մյուսներին », - ասաց Քլարկը:
Հիմնական հարցերից է նաև, թե որքան արագ կարող է արձագանգել Սննդի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը ՛՛Ջիլիեթ Սայնս՛՛ ընկերությանը, երբ հիմնական ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզ դարձավ, որ ռեմդեսիվիր դեղամիջոցը կրճատում է վերականգնման ժամանակը միջինը չորս օրով COVID-19- ով հոսպիտալացված մարդկանց մոտ: Ընկերությունը հայտարարել է, որ կնվիրաբերի իր մոտ եղած դեղամիջոցները՝ աշխատանքներ տանելով դրա արտադրության խթանման ուղղությամբ:
Ներկայումս կորոնավիրուսի բուժման համար չկա հաստատված ոչ մի բուժում: Հիիվանդությունն անցյալ տարվա վերջին ի հայտ գալուց ի վեր ամբողջ աշխարհում դարձել է ավելի քան 230,000 մարդու մահվան պատճառ:
Ուսումնասիրության արդյունքները ուշադրությունը սևեռեցին դեղամիջոցի վրա: Այժմ փորձագետները սպասում են փորձարկման երկրրոդ փուլի արդյուքներին:
Էմորի համալսարանի հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Անիշ Մեհթան նշում է, որ իրենց թիմը պատրաստվում է անցնել հետազոտության երկրորդ փուլ’ ուսումնասիրելու, թե ինչպես է հնարավոր բուժել հիվանդին ռեմեդիվիրով: Բացի այդ, խումբը կփորձի պարզել, թե ինչ ազդեցություն է թողնում կորոնավիրուսով հիվանդների վրա իմունային համակարգը ուժեղացնող մեկ այլ դեղամիջոց»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի գիտնականներն այս շաբաթ կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա
- «Վեկտորը» հավաքագրել է կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստուգելու համար
- Ռուսաստանը մինչև մայիսի 31-ը կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները
- Գուտերեշը կոչ է անում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար կազմել համաշխարհային կոալիցիա
- Բիլ Գեյթս. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկ ու կես տարուց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին