Աշխարհի 23 երկրում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող
Աշխարհի 23 երկրներում 55 լրագրող դարձել է կորոնավիրուսային համաճարակի զոհ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «Press Emblem Campaign» անկախ կազմակերպությանը, որը զբաղվում է լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովմամբ:
COVID-19- ի հետևանքով լրագրողների մահվան մասին զեկույցը նվիրված է մամուլի ազատության համաշխարհային օրվան, որը նշվում է մայիսի 3-ին:
«Լրագրողների անվտանգությունն այս ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ ռիսկի է ենթարկվում, քանի որ նրանք պետք է շարունակեն տեղեկատվություն տրամադրել դեպքի վայրից՝ հարցազրույց անցկացնելով բժիշկների, բուժքույրերի և հիվանդների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, միայն Էկվադորում COVID-19-ի զոհ է դարձել 9 լրագրող։ Ութ լրագրողի մահ է գրանցվել Միացյալ Նահանգներում, չորսինը՝ Բրազիլիայում, և երեքական լրագրողի մահ է գրանցվել Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ շինարարության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Կորոնավիրուսն աշխարհին ստիպել է վերանայել Մայիսի 1-ի տոնակատարությունները
- Ֆիլիպիններում կորոնվիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200-ը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան